ՀՀ տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունքը կտրվի Կառավարությանը
«Առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև ՀՀ տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունքը»,-խորհրդարանում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ներկայացնելով «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, ներկա փուլում գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։
«Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը նաև առավել արդիական է ներկայումս՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում։ Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը։ Առաջարկում ենք նաև, որ օրենքի նախագիծը քննարկվի 24-ժամյա ռեժիմով»,- ներկայացրեց Գաբրիել Բալայանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՊՆ-ն ունի թեժ գիծ, որին կարող են ծնողները զանգել և հարցեր հղել։
Ի պատասխան՝ ՊՆ փոխնախարարը նշեց, որ, իր կարծիքով, թեժ գծի մասին բոլորը տեղյակ են։
«1-82 է համարը, բայց խիստ ծանրաբեռնված է։ Կարծում եմ, որ իմ և մնացած պաշտոնատար անձանց միջոցովևս ինֆորմացիա ստանալու տարբերակ եղել է։ Կայքում դրված է այդ համարը, նաև ինֆորմացիան տրամադրվում է»,- պատասխանեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հետ. Մարուքյան
- Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին