Ադրբեջանը ցանկացած խայտառակություն ռազմաճակատում փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով. Հովհաննիսյան
«Այսօր և երեկ, կարող եմ ասել, բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրա համար էլ, այո, մոտ ժամերին, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ իր ունեցած տեղեկություններով այս պահերին դրվում է ղարաբայան վերջնական հաղթանակի հիմքը, հաշվի առնելով, որ հարցազրույցը տեղի է ունեցել է ժամեր առաջ՝ այս պահին ձեր ունեցած տեղեկությունները հաստատո՞ւմ են վարչապետի այս հայտարարությունը։
Նա նշեց, որ այսօր ամենահամեստ հաշվարկներով մինչև կեսօր հակառակորդը կորցրել է 260-280 զինվոր և ահաբեկիչ, մոտ 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է, նաև սարքին վիճակում մնացել է մեր ԶՈւ ձեռքին։ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ամփոփիչ տվյալ չի կարող ասել, բայց վստահ է՝ այդ թվերը աճում են։
Ռազմագերիների մասին հարցին ի պատասխան՝ Ա.Հովհաննիսյանն ասաց, որ եթե գերիների մասին պաշտոնական տեղեկություն չկա Արցախի կամ Հայաստանի պաշտպանության նախարարությունների կողմից, չի կարող մեկնաբանել. «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել։ Կարող եմ ասել, որ այսօր շատ լարված մարտեր են եղել, ադրբեջանական լուրջ խմբավորումներ են ջախջախվել»։
Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հարձակվում Ստեփանակերտի վրա, ՊՆ ներկայացուցիչն ասաց.
«Ադրբեջանի Զինված ուժերը ցանկացած խայտառակություն ռազմաճակատում փորձում են փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով, իրենց պարտութան վրեժը փորձում են լուծել քաղաքացիական անձանցից»։
Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմական ամբողջ կարողության մեջ դրոնները ամենազարգացած զինատեսակներից են, ոչ միայն դա, այլև, օրինակ, Իսրայելից բերված Lora-ները, դրոնները, հակատանկային այլ միջոցներ։
«Իհարկե, դա իրենց առանձին դրվագներում հաջողություններ արձանագրելու տեղ էր տալիս, բայց մենք վստահ չենք, որ դրանք ամբողջովին կիրառում են ադրբեջանցիները, դրանք առանձին տեղերում են միայն ունեցել հաջողություններ, ոչ բոլոր տեղերում։ Հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները բավական արդյունավետ պայքարել են այդ սարքերի դեմ, ուղղակի դրանց քանակը չափազանց մեծ է։ Բացի դրանից՝ եթե առանձին տեղերում կարող ես դիպուկ խոցել, դրանից հետո միևնույն է՝ պատերազմը, որպես այդպիսին, կոնվենցիոնալ է, և ցամաքային զորքերի գործողությունները պետք է ամրագրեն քո ինչ -որ կատարած քայլի հաջողություն, իսկ ադրբեջանական ԶՈՒ-ն գովելու բան չունեն ցամաքային առումով։ Հյուսիսային և հարավային ուղղությամբ մինչև վերջին նիշը սպառազինված ցամաքային խմբավորումները պատերազմի 6-րդ, 7-րդ օրն արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը։ Դա ընդամենը խայկտառակություն է։
Փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ Կոնկրետ օդային հարվածները լիովին վերահսկում, ղեկավարում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ առայժմ չունենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հարցերից մեկին պատասխանելով՝ ասաց. «Մենք 30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց երբևէ չեն տվել։ Մեր Զինված ուժերը քրդերի կարիք հաստատ չունեն։ Մենք, ի տարբերություն թուրքերի, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»։
Հարցին` տեղեկություններ են տարածված, որ ադրբեջանական անօդաչու երկու սարք է խփվել վրացական օդային տարածքում, արդյո՞ք տեղեկատվություն կա, որ ադրբեջանական կողմն իր անօդաչու սարքերը վրացական տարածքով է փորձում Հայաստան մտցնել, նա ասաց. «Որևէ պաշտոնական տեղեկություն չեմ տեսել ոչ մեր, ոչ վրացական կողմից։ Ոչինչ չեմ բացառում։
Ինչպես վտանգված է Պարսկաստանի սահմանը, նույնկերպ վտանգված է նաև Վրաստանի սահմանը։ Բացառել չի կարելի»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- Նիկոլ Փաշինյան. ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում
- Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել
- Նորից թիրախավորվում է Շուշին․Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանական թատերական զորքերի մասին տեսանյութ է հրապարկել ՊՆ-ն
- ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը և փրկվել դիրքապահ 19 զինծառայողների կյանք
- ՊՆ. Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող տեսանյութերը
- Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար. Արցախի նախագահ
- Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Ադրբեջանը նավթամթերքի կողքի զորանոցում ունի մոտ 200 զոհ
- ՊՆ. Ադրբեջանական բանակի նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը
- Իրանի սահմանը կարող է վտանգվել. հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան