Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Լրագրողներին ասաց Գ.Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ կներկայացնեն վճռաբեկ բողոք:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Մելքումյան
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
- Վերաքննիչը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
- Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը վերանայելու հարցով
- Ծառուկյանի պաշտպանի պատասխանը՝ «իշխանությունից «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը»
- Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ
- ԲՀԿ. Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է
- Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան