Քաղաքական 13:19 07/10/2020 Արցախ

Գործընթացները թույլ են տալիս կանխատեսելու, որ մոտ ապագայում կլինի ավելի մեծ ճնշումներ Թուրքիայի և Ադրբեջանի վրա. Բաբայան

«Հակառակորդը մեծ կորուստներ է տվել մի շարք հատվածներում, նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձևով ձախողվել է: Մեծ ստորաբաժումներ են վերացվել»,- ասուլիսում ասաց   Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ շարունակվել է հակառակորդի կողմից ահաբեկչական գործողությունը, թշնամին ողջ գիշեր  հրթիռակոծել ու ռմբակոծել է Ստեփանակերտը, մի շարք բնակավայրեր, գյուղեր, քաղաքներ: Կան ավերածություններ, տուժածներ: Ըստ նրա, համառ մարտերը շարունակվում են, կան տեղեր, որտեղ համեմատաբար ավելի հանգիստ են, կան տեղեր, որտեղ ակտիվությունը շարունակվում է:

«Բայց որևէ  ձևով մեր ժողովուրդն իր կամքը, վճռականությունը չի կորցրել: Կանգնելու ենք մինչև վերջ: Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ ակտիվանում է միջազգային ներգրավածությունը և այն գործընթացները, որին ականատես ենք լինում, թույլ է տալիս կանխատեսելու, որ մոտ ապագայում, շատ շուտ կլինի ավելի մեծ ճնշումներ Թուրքիայի և Ադրբեջանի վրա:

Իհարկե, ամենամեծ ճնշումը տվյալ դեպքում և այսպես կշարունակվի պաշտպանության բանակի ու Հայոց բանակի գրագետ ու ճիշտ գործողություններն են ռազմի դաշտում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ Ստեփանակերտը կա և կլինի, պետք է լծվել համբերությամբ, որևէ խուճապային տրամադրություն չլինի, ինչը միայն վնասելու է մեզ, ինչի ուղղությամբ աշխատում է հակառակորդը: 

Դ.Բաբայանն ասաց, որ թշնամին թիրախավորում է  բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ինչը ռազմավարություն է, իրենց փիլիսոփայությունն է՝ այսինքն ահաբեկել, ոչնչացել քաղաքացիական օբյեկտները, դպրոցները, մանկապարտեզները, փորձում են կոտրել հայ ժողովրդի կամքը:

«Չի ստացվում: Ինչքան նման պահվածք են ցուցաբերում, այնքան ավելի կարծր ենք դառնում: Ինչ արեցին Ալիևն ու Էրդողանը, մեծ հարված հասցրեցին նաև բանակցային գործընթացին, ձևաչափին, ամեն ինչին: Այսպիսի հանցագործությունների համար անպայման պետք է կրեն պատիժ, ցանկալի է, որ այդպիսի պատիժը լինի միջազգային դատարանում։ Որովհետև եթե մի երկիր, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է ահաբեկիչների հետ՝ առանց տեղյակ պահելու իր գործընկերներին, մտնում է պատերազմ, փաստորեն վտանգում է ողջ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմով, այդ երկիրը պետք է կրի պատասխանատվություն»,- ասաց Դ.Բաբայանը:

Նրա խոսքով, այն, ինչ հիմա անում է Արցախն ու Մայր Հայաստանը, պայքար է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

«Այստեղ է վճռվում Փարիզի, Լոնդոնի, Վաշինգտոնի, Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի, Դելլիի ճակատագիրը մոտակա տարիների  ընթացքում, որովհետև  Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը ոչ միայն Արցախն ու Հայաստանն է: Եթե հասնեն իրենց նենգ ու անմարդկային նպատակներին, ապա Բոսֆորից մինչև Վոլգա կստեղծվի ահաբեկչական խալիֆայություն, կսկսվի ներթափանցումը Արևմտյան Եվրոպա և Ամերիկա: Սա լավ հասկանում ենք, տեսնում ենք, որ մեծ տերությունների միջև անկախ բարդ փոխհարաբերություններից, կա  կոնսոլիդացված  մոտեցում տվյալ հարցում: ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ դա ապացուցում է: Տեսնում ենք, որ ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը՝ արդեն անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին։

Այն փաստը, որ ՌԴ հետախուզությունը հրապարակել է պաշտոնական տեղեկություն, որտեղ նշվում է ահաբեկիչների Ռուսաստան ներթափանցման մեծ վտանգը, և որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերին, սա նշանակում է, որ համաշխարհային կոալիցիայի աշխատանքը նոր որակ են ստանում, որովհետև եթե այսօր հարվածում են Սիրիայում ահաբեկիչներին, վաղը 100 տոկոս հարվածելու են մեր տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին, ինչն ինքնին ցույց է տալիս, որ միջազգային հանրության քայլերն ու դիրքորոշումն արդեն նոր որակ են ստանում»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա նաև ասաց, որ Վրաստանը նույնպես դառնալու է ահաբեկչության և պանթուրքիզմի թիրախ:

«Մենք պայքարում ենք նաև Վրաստանի համար, որ վաղը  իրենք չդառնան թիրախ: Իսկ իրենք եթե թիրախավորվեն, դա լինելու է վրաց պետականության վերջը, եթե մենք այստեղ չկարողանանք մեր առաքելությունը կատարել այնպես, ինչպես  որ պետք է: Սրա մասին մենք պետք է խոսենք, որովհետև վրաց ժողովրդին մենք ընդունում ենք բարեկամ ժողովուրդ»,- ասաց Դ.Բաբայանը: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}