Քաղաքական 14:21 07/10/2020 Տարածաշրջան

Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժամանակը եկել է՝ դատապարտելու Թուրքիային ու Ադրբեջանին, և ասելու՝ մենք բոլորս հայ ենք

Եվրոպական խորհրդանն այսօր լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Քննարկման մեկնարկին ելույթով հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որի հիմնական ուղերձն այն էր, որ բախումները պետք է անհապաղ դադարեցնել, չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն։

Քննարկմանը ելույթ ունեցած պատգամավորների ճնշող մեծամասնությունը համակարծիք են Բորելի հետ, որ պետք է անհապաղ դադարեցնել բախումներն ու սկսել բանակցություններ։

Ելույթների առանցքային թիրախում էր Թուրքիայի նկատմամբ քննադատությունը, որ միջամտում է հակամարտությանն ու «յուղ լցնում» կրակի վրա, զինում Ադրբեջանին ու ջիհադիստներ ուղարկում Ադրբեջանի կողմից:

Ֆրանսիացի պատգամավոր Ջերոմ Ռիվիերն իր խոսքում նշեց, որ Էրդողանի նպատակն է վերականգնել օսմանյան կայսրությունը և ԵՄ-ն պետք է սանկցիաներ կիրառի ու պատժի Էրդողանի ռեժիմին։

Բախումները տարածաշրջանի կայությունը դնում է վտանգի տակ, ոչ մի երկիր չպետք է յուղ լցնի կրակի վրա՝ զենքով, վարձկաններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ։

«Ոչ մեկ չի հաղթելու, բոլորը կորցնելու են։ Ոչ մի կայսրություն չի կառուցվելու 21-րդ դարում՝ անկախ խելագար երազանքներին»,- ասաց պատգամավորներից մեկն ու կոչ արեց Էրդողանին դադարեցնել։

Մարինա Կալյուլանդը, որը Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն է, հայտարարեց, թե ԵՄ-ն ֆորմալ դեր չունի Մինսկի խմբի բանակցություններում, սակայն դա չի նշանակում, որ չպետք է ակտիվ լինել ուղերձներում։

«Մենք պետք է համոզենք երկու կողմերի քաղաքական առաջնորդներին, որ հրադադար հաստատեն ու պաշտպանեն քաղաքացիներին։ Զեկույցները կլաստերային ռումբերի օգտագործման մասին շատ անհանգստացնող են։ Երկրոդ, պետք է համոզենք կողմերին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների, որ լինի լուծում՝ հիմնված ՄԱԿ-ի  բանաձևերի, Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավունքի հիման վրա։ Երրորդ, Ռուսաստանն ու Թուրքիան պետք է դուրս մնան ռազմական հակամարտությանը միջամտելուց։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է երկարատև խաղաղության ու բարեկեցության»,- ասաց Կալյուլանդը։

Բելգիացի պատգամավոր Հիլդա Վոթմանսը մեղադրեց Բորելին, որ չի խոսւոմ կլաստերային ռումբերի օգտագործման մասին, ջիհադիստներին հակամարտության մեջ ներառելու մասին։

Գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը ևս  դատապարտեց Թուրքիային ու Էրդողանին, ասելով, որ  շաբաթներ շարունակ մենք տեսնում էինք ռազմական հռետորիկա Բաքվից, թուրք-ադրբեջանական զորավարժություններ, կլաստերային ռումբերի օգտագործում։  Սա նույնն է, ինչ Էրդողանն անում է Լիբիայում։ Վարձկանների ներկայությունը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ ԵՄ-ի համար։

Պատգամավոր Մարկետա Գրեգորիևան էլ կոչ արեց դատապարտել Էրդողանի՝ Թուրքիայի գործողությունները։

Լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին հայտարարեց․ «Հայերն ապրել են ու ապրելու են Արցախում։ Նայեք 1920-ականներն ու կտեսնեք, թե ով է գծել այդ սահմանները»։

Պատգամավոր Մաուրել Էմանուելը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը հայեր են, ԵՄ-ն չի կարող միայն ափսոսանք հայտնել, այլ պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիստերն էլ նկատեց, որ բախումները Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ամբողջ տարածաշրջանն է վտանգում։

«Նախկին Սովետական միության բոլոր տարածքային վեճերից սա ամենավտանգավորն է։  Չի կարող լինել զինված լուծում,  կարգավորումը պետք է լինի միջազգային օրենքների՝  ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկի եզրափակիչ ակտի հիման վրա։ Երրորդ  դերակատարները պետք է զերծ մնան հակամարտությանը միջամտելուց»,- ասաց  ՄքԱլիստերը։

Պատգամավոր Ուիլմերսը հայտարարեց, որ պետք է աջակցել հրադադարին, բայց Հայաստանին ու Ադրբեջանին չպետք է հավասարեցնել։

«Սա ագրեսիայի պատերազմ է ազերի բռնապետ Ալիևի կողմից, որին աջակցում են Էրդողանի ջիհադիստական դաշնակիցները։ Պատժամիջոցներ կիրառել ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Դուրս հանեք Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Անդրեյ Սախարովի խոսքերով, Ադրբեջանի համար Հայաստանի խնդիրը ամբիցիաների  հարց է, Արցախի հայերի համար՝ այն կյանքի ու մահվան հարց է»,- հայտարարեց պատգամավորը։

Պատգամավոր Գրուշելը հայտարարեց՝  Թուրքիան պետք է վերջ դնի իր ֆանտազիաներին ու կոչ արեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել։

Պատգամավորների մեծամասնությունը կոչ էր անում ԵՄ-ին ոչ միայն ափսոսալ, հայտարարություն անել, այլ գործել, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, դադարեցնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։

Որոշ պատգամավորներ էլ կարծում էին, որ հնարավոր է հարցը լուծել, եթե այն հնարավոր եղավ Կոսովոյի ու Սերբիայի դեպքում, ապա այստեղ ևս հնարավոր կլինի։

Պատգամավորներից մեկն էլ հայտարարեց, որ պետք է էմբարգո կիրառել Թուրքիային զենքի վաճառքի նկատմամբ, ինչն արդեն արել է Կանադան։ 

«Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը, հարձակվել Լեռնային Ղարաբաղում հայերի վրա՝ սիրիացի զինյալների ու Թուրքիայի օգնությամբ։ Այս պատմությունը սարսափելի է։ Մարդկությունը դար առաջ աչք փակեց օսմանցիաների կողմից հայերի, հույների ցեսղասպանությունների նկատմամբ։ Ժամանակն է հստակ ասել, թե ինչ է կատարվում։ Հայերն արժանի են մեր աջակցությանը, ժամանակը եկել է՝ դատապարտել, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն անում են, ու ասելու, որ մենք բոլորս հայ ենք ու կանգնած ենք կողք-կողքի»,- ասաց պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}