Էրոյանց. Վրաց-ադրբեջանական սահմանին երկու անօդաչու սարք է ընկել
Վրացագետ Ալիկ Էրոյանցը գրում է.
«Վրաց-ադրբեջանական սահմանին Վրաստանի պետական տարածքում քիչ առաջ երկու անօդաչու սարք է ընկել։
Նշված փաստը հաստատել է Վրաստանի ՆԳ նախարարությունը, որն արդեն սկսել է հետաքննությունը։
Տվյալ տարածքը Վրաստանի և Ադրբեջանի կռվախնձոր դարձած հայտնի Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտակայքում է։
Ըստ էության սա պաշտոնական Բաքվի արձագանքն է Վրաստանի գլխավոր դատախազությունում Գարեջիի հատվածում Սաակաշվիլիի իշխանության օրոք Ադրբեջանին 3500 հեկտար տարածքի՝ ապօրինաբար փոխանցման հետ կապված քրգործ հարուցելու փաստին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին