Իրանն իր ազգային անվտանգությունը պահպանելու հարցում որևէ կողմի համար զիջում չի անելու
ԻԻՀ խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում պատերազմի շարունակությունը անպահովություն և անկայունություն կառաջացնի: Այս մասին գրում է parstoday-ը։
Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը երեքշաբթի օրը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման կապակցությամբ: Նա ասել է. «Բախումները ոչ մի ձեռքբերում չեն ունենալու, բացի այն, որ ապահովելու են երրորդ կողմերի անօրինական շահերը և տարածաշրջանում պատերազմի տարածման պատճառ են դառնալու»:
Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և որևէ կողմի կողմի համար, իր ազգային անվտանգությունը պահպանելու հարցում զիջում չի անելու»:
Նա հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը հնարավորինս շուտ կկարգավորվի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղ ու բարեկամական մթնոլորտ և երկու երկրների տնտեսական ու հասարակական կյանքը շարունակի զարգանալ:
Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Իրանի կարևոր դերին՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության հաստատմանհարցում, նշելով, որ Երևանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը հատուկ նշանակություն ունի:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ Իրանի դիրքին, Արտաշէս Թումանյանը շեշտել է երկու երկիրների միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի զարգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան