Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ քննարկել է ԼՂ-ում զինված առճակատումը
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
- Եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն..., ՌԴ-ում, Իրանում. Աբովյան
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի պլանավորում բանակցել Ալիևի ու Էրդողանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին