ՊՆ. Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող տեսանյութերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։
«Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող և մարտական գործողությունների հետ ցանկացած առնչություն ունեցող տեսանյութերը, որոնք, փաստացի, անմիջապես կարող են ուղղորդիչ դառնալ նրա կրակի համար, թիրախի վերածելով այն շրջանները, որտեղից մեր ուժերն իրականացնում են հաղթական գործողություններ»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է՝ զերծ մնալ միմյանց միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց
- ԱԱԾ. Զերծ մնալ զինտեխնիկայի տեղաշարժի մասին SMS-ներ գրելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին