Սերժ Ավետիքյան. Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու
Ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ուղերձով է հանդես եկել, որը ներկայացրել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, թանկագի՛ն զինվորներ, ամենայն վստահությամբ եմ ասում ձեզ, որ հաղթելու ենք դարավոր թշնամուն, որն այս մի պարտությունը կհիշի առհավետ։ Ասում եմ, որովհետև վստահում եմ մեզ բոլորիս, ձեզ՝ երիտասարդ, թե պակաս երիտասարդ, որ ամուր կանգնած եք ճակատում։ Մենք բոլորս հենց ամենասկզբից ձեզ հետ կանգնած ենք ճակատում, դուք դա գիտեք։ Ասում եմ, որովհետև իմ խորքում այդպես եմ զգում։
Մեր ժողովուրդը բազում արհավիրքների միջով է անցել և ամեն անգամ կարողացել է վերստին խոյանալ, ուր էլ լինի։ Այսօր մենք առավել, քան երբևէ միասին ենք և միասնական՝ անկախ մեր տարբերություններից։ Միասնական մնա՛նք և կհաղթենք, սա համոզմունք է։
Վստահ եղե՛ք, որ մենք շուտով կտեսնենք մեր ազատությունը և կկարողանանք օգտվել այդ ազատությունից՝ մեր ապագան Հայաստանում և Սփյուռքում կառուցելու համար։ Չնայած պատերազմին և համավարակին՝ շուտով ֆիզիկապես ներկա եմ լինելու ձեր կողքին՝ մեր հողի վրա․ մեր նախագծերը պետք է առաջ գնան ամենուրեք։ Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու։
Այդ մարտը տալիս ենք, որպեսզի մեր մշակույթը փայլատակի աշխարհի բոլոր ծագերում։ Մենք աշխարհի ժողովուրդ ենք, չմոռանանք այդ մասին։ Կեցցե՛ հայ ժողովուրդը։ Խաղաղություն բոլորիս, ուր էլ որ լինենք»,-նշված է Սերժ Ավետիքյանի ուղերձում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Կիսին. «Քեզ հետ եմ, Հայաստան»
- Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
- Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան