
Ժան Իվ Լը Դրիանը մեղադրել է Թուրքիային
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ֆրանս24» հեռուստաալիքը:
Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում նախարարը մեղադրել է Թուրքիային այդ միջամտության համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը։ Դա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացման»,- նշել է ԱԳ նախարարը: