
Բառացիորեն այս վայրկյաններին ադրբեջանական ռազմական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ. վարչապետ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ կապված շփման գծում այսօր և այս պահին տեղի ունեցած մարտերի հետ։
«Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։
Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։