Խորհրդարանն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը
Խորհրդարանը շարունակում է աշխտանքները։ Հերթական նիստի շրջանակում մնացել է քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը հիշեցրեց, որ նախագծով առաջարկվում է Կառավարության լիազորության շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը։
Ներկայում այդ պլանը հաստատված է ՀՀ նախագահի կողմից, ինչը չի համապատասխանում 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին։
Այսպես, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կողմ էին բոլոր 87 պատգամավորները։
Հերթական նիստերի օրակարգը սպառվեց։