Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված փրկարար Հովիկ Աղաջանյանը մահացել է
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարել են Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Հովիկ Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
«Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված էր բարձր պատասխանատվության զգացումով: Գործընկերների խոսքերով` հատկապես այս օրերին, խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը»,- նշում են ՀՀ ԱԻն-ից: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Հովիկ Աղաջանյանի մահը:
Հովիկ Յուրիի Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիական անձանց վրա հարձակումը հանդուրժելի չէ. ՀՀ-ում ԵՄ դեսպան
- Առաջին իսկ օրվանից հակառակորդի զինված ուժերը սկսեցին թիրախավորել ՀՀ և ԱՀ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները
- Ադրբեջանն օգտագործում է տարբեր տեսակի ԱԹՍ-ներ․ՀՀ ՄԻՊ
- Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ․Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Հովհաննիսյան
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ միջազգային հանրությանը. «Կույր մի եղեք, դադարեք խոսել, սկսեք գործել»
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
- Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանը անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել. ՊՆ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Քաղաքացիական անձանց թիրախավորելը կամ սպառնալը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ
- Քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումներ. զեկույց
- Կարմիր խաչ. Քաղաքացիական անձինք կրում են բռնության ուժգնության ծանրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին