ՊՆ ներկայացուցիչ. Իրանը պետք է կանխի ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներն իր սահմանի երկայնքով
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների:
Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:
Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ:
Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք:
Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ջեբրայիլ չհասած խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
- Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
- Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով
- Եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն..., ՌԴ-ում, Իրանում. Աբովյան
- Իրանը դուռ է բացում Բաքվի հնարավոր ներիշխանական պայքարում իր աջակիցներն ունենալու համար. իրանագետ
- Վարդան Ոսկանյան․ Իրանի կողմից տարածքային ամբողջականությանն աջակցությունը երբևիցե չի նշանակում Արցախի ներկայություն դրա շրջանակներում
- Իրանը «պլան է մշակել»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման համար
- Իրանի խորհրդարանի անդամներն այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան