Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց․ Մենք Ձեզ մեղադրում ենք, ԱՄՈ՛Թ
Այսօր առավոտից Բրյուսելում հարյուրավոր հայեր հավաքվել ու իրենց ձայնն են բարձրացնում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ, որն արդեն 11-րդ օրն է շարունակվում: Հավաքի մասնակիցները հավաքվել են Բրյուսելում Եվրամիության կառույցների շենքների դիմաց՝ Հայաստանի դրոշներով ու պաստառներով։
Հավաքին ներկա էին Գերմանիայի, Ֆրանսիայի համայնքների ներկայացուցիչներ։
«Էրդողան՝ տերորիստ», «Արցախը՝ մերն է», «Հայաստան» վանկարկում են հավաքի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները մի շարք մեղադրանքներ հնչեցրեցին Եվրոպական կառույցների հասցեին։
«Մենք մեղադրում ենք Եվրոպային՝ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար։ Թուրքիան ներգրավված է այս հակամարտությանը՝ Եվրոպան մնում է կույր ու համր, մենք նրան մեղադրում ենք։ Երկար ժամանակ է, որ հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի նպատակը ցեղասպանությունն է, Եվրոպան մնում է լուռ։ Խաղաղ բնակչությունը ռմբակոծվում է, Եվրոպան մնում է համր։ Թշնամին ռմբակոծում է հայկական քաղաքները, Եվրոպան դարձյալ լուռ ու համր է։ Ունենք փաստեր, որ օգտագործվել է արգելված ռումբեր, ինչպիսիք են կասետային ռումբեր, որը ռազմական հանցագործություն է համարվում, Եվրոպան լուռ է։ Թուրքիան հավաքագրում է ջիհադիստներ, Եվրոպան լուռ է, մենք նրան մեղադրում ենք։ Բոլոր միջազգային կառույցները լուռ են, մենք նրանց մեղադրում ենք։ Ադրբեջանի փոքրամսնություններին ճնշելով ուղարկում են առաջնագիծ, Եվրոպան կրկին լուռ է։ Ինչպես այս պատերազմը, այնպես էլ հուլիսյան դեպքերը տեղի ունեցան համաճարակի ժամանակ, մենք նրանց մեղադրում ենք։
Եվրոպական խորհրդարանը չի անում այն ինչ պետք է․ ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ»,-հայտարարեցին հավաքի մասնակիցները։
Նշենք, որ րոպեներ այց, Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան