ՊՆ. Հակառակորդի մուտքը դժոխք
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ
Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»։
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Իրանը պետք է կանխի ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներն իր սահմանի երկայնքով
- ՊՆ. Ջեբրայիլ չհասած խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
- ՊՆ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին լուրը լկտի սուտ է
- ՊՆ կոչը. Ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան