Գիորգի Գախարիա. Վրաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցություններով
Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին խոսելիս:
Նրա խոսքով, Վրաստանի համար տարածաշրջանում պատերազմը մեծ ռիսկ է:
«Երբ մեր դրացիների շրջանում ընթանում է իրական պատերազմ, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է: Իհարկե, մենք ամեն բան անում ենք մեր հնարավորության սահմաններում, որպեսզի ներդրում ունենանք խաղաղություն հաստատելու գործում: Մենք ունենք ինչպես հայ համաքաղաքացիներ, այնպես էլ՝ ադրբեջանցի: Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Գախարիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան