Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում. Reuters
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:
ԼՐԱՑՈՒՄ- «Մենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները- խմբ.) ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ: Այս հարցում դեռևս հաջողություն չի արձանագրվել: Վաղը տեղի կունենան հանդիպումներ Ժնևում, ապա այլ հանդիպումներ՝ Մոսկվայում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների առջև: Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կողմերի միջև բանակցությունների վերականգնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին