Հարավարևելյան ուղղությամբ թշնամու խոցված վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է տեսանյութ՝ գրելով. «Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի խոցված վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազան»:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Իրանը պետք է կանխի ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներն իր սահմանի երկայնքով
- ՊՆ. Ջեբրայիլ չհասած խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
- ՊՆ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին լուրը լկտի սուտ է
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին