ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը:
Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ:
ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը կրկին թիրախավորված են
- ՊՆ ներկայացուցիչ. Իրանը պետք է կանխի ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներն իր սահմանի երկայնքով
- ՊՆ. Ջեբրայիլ չհասած խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
- ՊՆ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին լուրը լկտի սուտ է
- ՊՆ. Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ է սկսել հարավային ուղղությամբ
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
- ՊՆ խոսնակ. Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան