Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Ճամբարակի տարածաշրջանների ճանապարհներին թույլ անձրև է տեղում: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան