Ստեփանակերտում հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել
«Ստեփանակերտ, 06.10.2020. Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»,- գրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ու հրապարակել լուսանկարներ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտն ու Շուշին կրկին հրթիռակոծվում են
- Բացառիկ լուսանկարներ Ստեփանակերտից
- Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում
- Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
- Հանգիստ առավոտ է Ստեփանակերտում․ իսպանացի լրագրող
- Առանց մեկնաբանության տեսանյութ․ Ստեփանակերտը հոկտեմբերի 5-ի դրությամբ
- Վավերագրական կադրեր՝ Ստեփանակերտից
- Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան