Եթե կորոնավիրուսով վարակվածների թվի աճի միտումը շարունակվի, լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել, որումն անդրադարձել կորոնավիրուսային իրավիճակին։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Արդեն 10 օրից ավելի է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։
Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար:
Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման:
Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։
Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝
Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը,
Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն,
Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,
ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։
Հետևաբար, խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:
Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք հիվանդության տարածումը,
Ամուր պահե՛նք մեր թիկունքը,
Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:
Հարակից հրապարակումներ`
- 07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
- 06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 05.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 04.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- ԱՆ. Հայաստանում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան