Սոցփաթեթի շահառուներն իրենց գումարները կկարողանան ռազմաճակատին փոխանցել կառավարություն կարգի հաստատումից հետո
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի ընդունմամբ սոցիալական փաթեթի շահառուները հնարավորություն է տրվում տրվում ցանկության դեպքում մասնակցել ռազմական դրության հետևանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին նաև իրենց սոցփաթեթի միջոցներով, ինչի հնարավորությունը չէր տալիս գործող օրենքը :
Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նկատեց, որ սոցփաթեթից օգտվող քաղաքացիների մոտ մեծ ոգևորություն է առաջացել և նրանք ցանկանում, են իմանալ, թե երբվանից կարող են իրենց գումարները ուղղել բանակի կարիքներին:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ օրենքը հրապարակվելուց հետո կառավարությունը պետք է ընդունի կարգ, որից հետո նոր ցանկացողները կարող են սոցփաթեթի գումարները փոխանցել հիմնադրամներին:
«Այս փոփոխությունները հնարավորություն կտան համարժեքորեն արձագանքել այն խնդիրներին, որոնց մենք այօր ստիպված ենք եղել առերեսվել և հետևաբար այսպիսի տեսքով նախագծի հաստատումը մեզ հնարավորություն կտա լույծել բոլոր խնդիրները»,-ներկայացնելով ԱԺ արտահերթ նիստի մյուս՝«2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության առաջարկած երեք՝ «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օերնքի նախագծերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին