Այսօր տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխանի ԱԺ-ի նիստը
Առավոտյան գումարված հերթական նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այսօր 16:30-ին տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխանի նիստը, որի ավարտից հետո կմեկնարկի արտահերթ նիստը:
Արտահերթ նիստի օրակարգում են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան