Սպիտակ տունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները որակում է, որպես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցության օրինակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի համագործակցության լավ օրինակ են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս հայտարարությունը չորեքշաբթի օրը արել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ դիմելով Լաս Վեգասի Նեվադայի համալսարանի ուսանողներին:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ դրանով հանդերձ, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին»,- ասել է նա:
«Կան այդպիսի տարածքներ, օրինակ, հակամարտությունը, որը բռնկվել է այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք այնտեղ մի կողմ ենք զբաղեցնում՝ համանախագահելով Մինսկի խումբը և փորձելով վերականգնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում»,- շեշտել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան