Կներվի 37 մլրդ դրամից ավել վարկային պարտավորությունները չկատարելու համար հաշվարկված տույժերը
«Օրենքը տարածվում է, ոչ միայն նրա ուժի մեջ մտնելուց հետո ներվող տույժերի ու տուգանքների վրա, այլ նաև դրանից հետո արձանագրվածների, որոնք մի դեպքում օգոստոսի 31-ի դրությամբ կլինեն անհուսալի վարկերին վերաբերող, մյուս դեպքում նույն ամսաթվի դրությամբ կլինեն 91 և ավելի օր չսպասարկված վարկեր»,- ԱԺ արտահերք նիստում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օերնքի նախագիծը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան:
Վերջինս տեղեկացրեց, որ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում նոր առաջարկություններ է ներկայացրել:
Ըստ փոնախարարի, կառավարությունը հաշվի առնելով այն, որ համավարակը սկսվել է ապրիլ ամսից և ժամկետանց վարկերը չեն հասցրել 271 և ավել օր կետանցված լինել և ըստ այդմ անհուսալի չեն ճանաչվել, ապա որոշվում է ներել նաև այդ վարկային պարտավորությունների չկատարելու համար հաշվարկված տույժերը: Կառավարությունը դրա անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ այդ ծավալը շատ մեծ է շուրջ 37 մլրդ դրամ, իսկ վարկային պայմանագրերի թիվը շուրջ 100 հազար է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան