Ասկյար-ահաբեկիչներն անօդաչուներից ավելի արագ են փախչում. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Գրեթե բան չմնաց։ Ասկյար-ահաբեկիչներն անօդաչուներից ավելի արագ են փախչում»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան