Անմահացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը
Հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը։
«Ցավով տեղեկացնում ենք,որ հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են մեր մարտական ընկեր, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։
Հիշատակներդ հավերժ, շարունակելու ենք սխրանքներիդ ուղին մեր ընկերներ...»,- հայտնում է ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը։
2016թ. ապրիլին Արթուրը իր ընկերներով դիմակայել է մինչև ատամները զինված թշնամուն, վարել մարտ, պատճառել մեծ կորուստներ և ստիպել փախուստի դիմել հակառակորդի հատուկջոկատայիններին:
Հայրենիքն ըստ արժանվույն է գնահատել Արթուրի սխրանքը. 2016թ. մայիսին նրան արտահերթ շնորհվել է լեյտենանտի, իսկ 2018թ. մայիսին՝ ավագ լեյտենանտի զինվորական կոչում: Արթուրի ղեկավարած դասակը պահպանել է Թալիշի ուղղությամբ ամենավտանգավոր հատվածներից մեկը:
Ատորև ներկայացնում ենք Արթուր Աղասյանի մասին պատմող տեսանյութը, որը պատրաստել է հանրային հեռուստաընկերությունը։