Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք. ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ, ենթարկվել են Ադրբեջանի Զինված ուժերի հրետակոծության և հրթիռակոծության։ Կան տուժածներ»,-ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ, ընթացել են համառ, դժվարին մարտեր, այս պահին էլ շարունակվում են։
«Ճիշտ է՝ մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, ծանր են, համառ են, այս պահին էլ շարունակվում է։ Այսօր հաջողվել է հակառակորդին մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել, հրթիռահրետանային մեր հուժկու հարվածների շնորհիվ հակառակորդը կորցրել է զգալի թվով տեխնիկա։
Արդեն հայտարարվել է առանձին հենակետների վերադարձման մասին, որոնք պատերազմի առաջին օրերին հակառակորդին հաջողվել էր վերցնել։ Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց խնդիրները»,- ասաց Ա. Հովհաննսյանը։
Ի պատասխան հարցերից մեկի՝ նա ընդգծեց. «Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր Զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Ընդամենը 48 ժամում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ շատ մեծ արագությամբ, շատերը կամավոր, ներկայացել են, զինվորագրվել են, կազմել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք։ Մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք և հաղթանակները տանում ենք»։
Հարցին՝ մամուլն ակտիվորեն տարածում է տեղեկություն, որ վարձկան ահաբեկիչները հասկանալով, որ իրենց խաբել են, տեսնելով մեր զորքերի առաջխաղացումը, փորձում են լքել թշնամու շարքերը, նման տեղեկություն ունե՞ք, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Վարձկանները բնավորություն ունեն՝ հենց հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել»։
Հարակից հրապարակումներ`
- Նորից թիրախավորվում է Շուշին․Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանական թատերական զորքերի մասին տեսանյութ է հրապարկել ՊՆ-ն
- ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը և փրկվել դիրքապահ 19 զինծառայողների կյանք
- Դոխոյան Հարությունը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ․Ա․Հովհաննիսյան
- Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է․Արծրուն Հովհաննիսյան
- Իրանի սահմանը կարող է վտանգվել. հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք. Հովհաննիսյան
- Կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. ՊԲ
- ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊՆ
- Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա... Արծրուն Հովհաննիսյան
- Արցախի ՊԲ-ի լուսանկարները ցուցադրվել են Տոկիոյի «Գինզա» թաղամասում անցկացվող լուսանկարչական ցուցահանդեսում
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
- ՊԲ. Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները
- ՊԲ. Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին