Արցախում տուժած շենքերի վնասների գնահատման հանձնաժողով կստեղծվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:
Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում: Հանդիպման ընթացքում նախագահի կողմից շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին տրվել են նաև համապատասխան մի շարք հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
- Որքա՞ն գումար է հանգանակվել Արցախին աջակցելու համար. Ինֆոգրաֆիկա
- Հրապարակվել է Շուշիի և Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության լուսանկարները
- Ստեփանակերտում հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան