Սա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում.Մարտին Սոննենբորն
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր (Գերմանիա) Մարտին Սոննենբորնի՝ այսօրվա նիստում ունեցած ելույթը:
«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման եւ նրանց դեմ կլաստերային ռումբեր են կիրառում։
Սա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հատուկ «ռիսկային խմբի»` հայերին` անկախ տարիքից, քաշից կամ առողջական վիճակից։
Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով… Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։
Իմ ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռեւս նրան գործընկեր է համարում։ Նա ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում եւ Միջերկրականում։ Իբրեւ անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։
Ես հուսով եմ, որ մյուսները կհետեւեն սրան եւ սույնով մենք միջազգային հանրության պաշտպանությունը կտրամադրենք (Լեռնային Ղարաբաղի ժողովրդին) նրանց, ում տարիներ ի վեր մերժել ենք դա։
Եվրոպական միությունը պետք է հետ վերադարձնի իր Նոբելյան խաղաղության մրցանակը եւ փոխարենը խնդրի Նեվիլ Չեմբերլենի հուշամեդալ` իբրեւ խրախուսանք մեր շարունակական լռության»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան