Այս դատական ինստիտուտը կարելի է համարել մեռած․Նաիրա Զոհրաբյան
«Այն անհույս լավատեսներից մեկն էի, որ դատարանը հավատարիմ կմնա բացարձակապես իրավունքին և օրենքին, իմ գործընկերներից շատերն ավելի իրատես էին ասելով, որ այս այս դատարանը ևս հավատարիմ կմնա այն այն քաղաքական ենթատեքստին , ինչը կա Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Ցավում եմ, որ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժմանը: ։
Զոհրաբյանի խոսքով՝ ծանր հարցեր տալու և շատ ավելի բաց խոսելու ժամանակը գալու է։
«Մեկ բան հստակ է։ Այս գործով 20 մեղադրյալ կա, ովքեր կազմակերպել են ինչ-ինչ գործընթացներ և որևէ մեկի հանդեպ կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց,իսկ Ծառուկյանի նկատմամբ ընտևրվել է։ Այսօր ուղղակի անթույլատրելի է հասարակության մեջ բարիկադներ դնելը, մենք ներսում խրամատներ չպետք է ունենանք, պետք է հասկանանք, որ ունենք մեկ թշնամի՝ միացյալ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը։ Այսօր կայացնել այսպիսի որոշում՝ կարելի է այս դատական ինստիտուտը համարել մեռած»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան