«Ժողովուրդ». Ինչու են իրավապահները, լուրջ գործերը թողած, «թիթեռ նկարում»՝ ձևացնելով, թե գործ են անում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում:
Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, թե Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ, ահա, հուլիսին արված հայտարարության հետքերով 2 ամիս անց խուզարկություն է իրականացվել, և, բնականաբար, անպտուղ:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ իր աղբյուրներից տեղեկացավ, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Դե, իհարկե, եթե նույնիսկ որևէ արգելված իր կամ նախաքննությանը հետաքրքրող ինչ-որ բան լիներ Սուքիասյանների մոտ, 2 ամսից ավելի ժամանակ ունեին թաքցնելու, հեռացնելու, հետքերը մաքրելու համար: Ու հիմա հարց է առաջանում՝ ինչու են իրավապահները, լուրջ գործերը թողած, «թիթեռ նկարում»՝ ձևացնելով, թե գործ են անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան