«Ժողովուրդ». Էրեբունի-Երևան տոնակատարության գումարները Երևանի քաղաքապետարանը փոխանցեց Արցախին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Երևանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց և որոշում կայացրեց 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել և քննարկել այդ հարցը:
Եվ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն է տեղեկացրել, որ քաղաքապետարանը ցանկանում է 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելու համար: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները միանշանակ կողմ են քվեարկել առաջարկին: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարը սկզբնական շրջանում այլ բանի համար էր նախատեսված եղել:
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը պետք է հատուկ նիստ հրավիրեր, որը վերաբերելու էր Էրեբունի-Երևան տոնակատարությանը, որտեղ պետք է նաև Երևանի պատվավոր կոչումներ տրվեին տարբեր անձանց, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ տոնակատարությունը չի կայանալու, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց այդ գումարը քաղաքային իշխանությունները որոշել են փոխանցել Արցախին: Դրան կողմ են եղել Երևանի ավագանու բոլոր անդամները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին