Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ պատերազմական այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
Մեր երկրի և մեր պետության համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում, և, ինչպես բազմիցս ասվել է, մեզ պետք է լիակատար ազգային համախմբում՝ թշնամուն ջախջախելու համար:
Այդ նպատակով խիստ կարևոր եմ համարում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անհապաղ ազատ արձակվի: Դա անհրաժեշտ է, որպեսզի նա իր բոլոր կապերով և ռեսուրսներով կարողանա աջակցել մեր համազգային գործին:
Բոլորս քաջատեղյակ ենք Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր գործերի մասին: Հայտնի է նաև նրա մեծ հեղինակությունը եվրոպական միջազգային կառույցներում, նաև՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում: Հետևաբար կարծում ենք, որ լինելով ազատության մեջ՝ նա կարևոր և վճռական գործունեություն կծավալի մեր համընդհանուր գործի հաջողության համար:
Տարբեր քաղաքական ճաշակներից, ելևէջներից, ստանդարտներից կառչած մնալն օգուտ չի տա. այդ ամենը պետք է մի կողմ դնել:
Գագիկ Ծառուկյանի լուման հաղթանակի գործում կարող է խիստ նշանակալից լինել:
Համոզված եմ՝ նրա գործունեությունը կարևոր նշանակություն կունենա մեր համընդհանուր գործի հաջողության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին