Պեսկով. ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա
Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանը, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Պարտավորություններ անվտանգության առումով կան, եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակմամ։ Այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդպիսի պետությունը», - ասել է Կրեմլի խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր դեպքում է Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ընդգծել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններից:
«Այս պարագայում մենք խոսում ենք Հայաստանի մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ պարզաբանել և սահմանազատել է այս խնդիրը՝ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա», - բացատրել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքերով, տեղեկությունը, որ Հայաստանի տարածքում որոշակի ռազմական գործողություններ են իրականացվում, չի հաստատվել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժամանակը եկել է՝ դատապարտելու Թուրքիային ու Ադրբեջանին, և ասելու՝ մենք բոլորս հայ ենք
- Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին
- Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է՝ զինծառայողներ չի ուղարկելու Բելառուս զորավարժությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան