ՀԲ. Համավարակով պայմանավորված Հայաստանում աղքատությունը կբարձրանա 4․8%-ով
Հրապարակվել է Համշխարհային բանկի՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Աշուն, 2020):
Կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանում համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կկազմի 6․3 %, աղքատության մակարդակը (բարձր շեմի միջին եկամուտով երկրների աղքատության գծի հաշվարկով) կբարձրանա 4․8%-ով:
Ըստ ԿԲ կանխատեսումների, 2021-ին աճը կվերականգնվի մինչև 4․6%։
Ըստ զեկույցի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հեռանկարային և զարգացող տնտեսություններն այս տարի, անշուշտ, 4․4 տոկոս կրճատում կգրանցեն, ինչը 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենածանր տնտեսական անկումն է։
Սպասվում է, որ աճը կվերականգնվի 2021 թվականին՝ 1.1 տոկոսից 3․3 տոկոսի միջակայքում։ Հեռանկարը շարունակում է խիստ անորոշ մնալ, սակայն, իսկ ռիսկերի վեկտորը դեպի վատթարացում է։
Վերականգնման տեմպը կախված է կորոնովիրուսային (ՔՈՎԻԴ-19) համավարակի տևողությունից, պատվաստանյութի առկայությունից ու բաշխումից և համաշխարհային առևտրի ու ներդրումների բարելավման աստիճանից։ Արդյունքում՝ տարածաշրջանում աճը կարող է սպասվածից ավելի թույլ լինել, եթե համավարակը վատթարանա։
«Այսպիսի դժվար ժամանակներում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է անմիջական ճգնաժամից հեռուն նայեն և պատրաստվեն հետհամավարակային կայուն վերականգնման», - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Սա նշանակում է՝ ուժեղացնել կառավարումը, բարելավել ներդրումային միջավայրն ու խթանել նորարարությունն ու թվային զարգացումը։ Որակյալ կրթության և առողջապահության մեջ զգալի և շարունակական ներդրումները հատկապես կարևոր են լինելու»։
2020 թվականին համավարակի առաջացրած տնտեսական կրճատման հետևանքով տարածաշրջանի բոլոր երկրներում սպասվում է աղքատության ավելացում։ Եթե որպես աղքատության գիծ վերցնենք օրական 3․20 դոլարը, ապա ըստ հաշվարկների ևս 2․2 միլիոն մարդ, հնարավոր է, հայտնվի աղքատության մեջ։ Իսկ օրական 5․50 դոլար աղքատության գծի պարագայում, որն ավանդաբար կիրառվում է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրներում, աղքատության մեջ կարող է հայտնվել գրեթե 6 միլիոն մարդ։
Համավարակը նաև բացասական է անդրադարձել տարածաշրջանի կրթության և առողջապահության վրա։ Վիրուսն արդեն իսկ հազարավոր մարդկանց է սպանել, իսկ վերապրածներից ոմանք դեռ երկար կզգան առողջությանը հասցված վնասների հետևանքները։ Դպրոցների փակումը հնարավոր է հանգեցնի մեկ լիարժեք ուսումնական տարվա մեկ երրորդի չափով ուսումնառության կորստի և, ըստ ամենայնի, դա էլ ավելի կխորացնի անհավասարությունները՝ անհամաչափորեն ազդելով անապահով ընտանիքների սովորողների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան