«Հրապարակ». Ընդդիմությունն ուզում է մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան խորհրդարանի նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ փակ հանդիպում նախաձեռնել և պարզաբանել, թե օրեր շարունակ ինչ քննարկում է ընթանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ, Պուտինի հետ չորս անգամ է խոսել։ «Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը կարծում է. «Այս միասնականությունը պետք է օգտագործել, գուցե մի խորհուրդ կամ առաջարկ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում։
Մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է, երեքն ավելի լավ է, և լուծումները կգան ընդհանուր խորհրդակցություններով»: Երեկ ուշ երեկոյան Մարուքյանից տեղեկացանք, որ իշխանությունը չի արձագանքել իր կոչ-առաջարկին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան