«Հրապարակ». Ճիշտ կլիներ, որ գործարքներն ավտոմատ հաշվառվեին համապատասխան հաշիվներին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել: Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից և հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի և արժույթի անհամապատասխանության պատճառով:
Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից և հետ վերադարձվում ՝ ավտոմատ փոխարկվելու և դոլարայինին մուտքագրվելու փոխարեն: Մինչդեռ, նվիրատուների կարծիքով, ճիշտ կլիներ, որ գործարքներն ավտոմատ հաշվառվեին համապատասխան հաշիվներին, և փոխանցում կատարողների համար գլխացավանք չստեղծվեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան