«Հրապարակ». Ո՞րն է եղել իշխանական պատգամավորների ագրեսիան TV5-ի լրագրողի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Քրիստինե Պողոսյանի միջև։ Պատգամավորները, բառի բուն իմաստով, հարձակվել են մասնագիտական պարտքը կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի վրա, հարվածել միկրոֆոնին և սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։
Մասնավորապես, Արթուր Հովհաննիսյանը կոպտել է մեր գործընկերոջը, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ, կամուֆլյաժը հագին, «ռազմահայրենասիրական ոգով» հարվածել է TV5-ի միկրոֆոնին ու լրագրողին սպառնացել, թե՝ «թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու»։
TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ ասաց, որ արդեն փաստաբանը զբաղվում է այս հարցով, և մտադիր են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով դիմել Գլխավոր դատախազություն։ Թե որն է եղել իշխանական պատգամավորների ագրեսիան TV5-ի լրագրողի հանդեպ, կարելի է կռահել։ Մոտավորապես այսպես՝ Քոչարյանի ալիքի լրագրող լինելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին