Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել
Նիդերլանդների խորհրդարանն այսօրվա նիստում ևս երկու բանաձև է ընդունել՝ արձանագրելով, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, կոչ է անում կառավարությանը ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է անում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։
Այս մասին տեղեկանում ենք բանաձևի հեղինակ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդի թվիթերյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին