Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ քննարկել է ԼՂ-ում զինված առճակատումը
Ծննդյան տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ու պետությունների ղեկավարներից։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, հեռախոսազանգով Վ. Պուտին շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջնորդներից յուրաքանչյուրի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային արդի հարցեր։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ զրույցներում քննարկվել է ԼՂ գոտում զինված առճակատումը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ջերմ բարեմաղթանքներ է հղել՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի պլանավորում բանակցել Ալիևի ու Էրդողանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան