Եթե Ադրբեջանը համաձայնի վերցնել իր դիակները, այդ խուճապը կարող է ճակատագրական դառնալ Ալիևի համար. Հայրապետյան
Այսօր Եվրախորհրդարանն էր քննարկում Արցախի հարցը, որտեղ եղան ելույթներ և՛ ադրբեջանական ագրեսիայի, և՛ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյա։ Միաժամանակ, ՌԴ նախագահը, ինչպես նաև իրանական կողմը շեշտեցին իրավիճակի անթույլատրելիությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով արցախյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա գնալով մեծանում է։
«Այդուհանդերձ, Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու, շարունակելու է ռազմական գործողությունները։ Այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, և ինչը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիևի համար։ Երեկ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում։ Այսինքն նրանք ապրում են զուգահեռ՝ երևակայական աշխարհում։ Եթե այսօր իրենք լսեն կոչերը և դադարեցնեն ռազմական գործողությունները, համաձայնեն հետ վերցնել իրենց դիակները, ապա դա հսկայական խուճապ է առաջացնելու Ադրբեջանում և կարող է ճակատագրական դառնալ Իլհամ Ալիեւի համար»,-շեշտեց պատգամավորը։
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի, ադրբեջանական հասարակությունը զարմացած է, թե ինչու է միջազգային հանրությունը խոսում ահաբեկիչների ներգրավման մասին, քանի որ իրենց ղեկավարությունը տարիներ շարունակ հավատացրել է, որ իրենք ունեն շատ ուժեղ բանակ։ Բացի այդ, իշխանական պատգամավորի խոսքով, մարդիկ զայրանում են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն թույլ չի տվել արտասահմանյան լրատվամիջոցներին գալ Ադրբեջան և լուսաբանել իրենց կողմից։
Պատգամավորը շեշտեց, որ մենք գործ ունենք բռնապետական երկրի հետ, և այնտեղ անգամ այն ակտիվիստները, որոնք պահանջում են դադարեցնել պատերազմը, արագ ձերբակալվում են.
«Այնտեղ բողոքի ալիք կբարձրանա, եթե հասկանան մարդիկ, թե ինչ է կատարվում իրականում։ Նրանք ապրում են մեկ այլ իրականությունում։ Պատերազմական գործողությունների այս թեժ փուլում դեռ ակցիաներ չեն լինի, բայց Ալիևը չի գնում հրադադարի, քանի որ շատ լավ գիտի՝ ինչ է լինելու դրանից հետո։ Ես երբեք չեմ հանդիպել այդպիսի դեպք. ինչքա՞ն չհարգես սեփական ժողովրդիդ, որ 11 օր թաքցնես զոհերի անուններն ու իրական կորուստներդ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան