Տիգրան Աբրահամյան. Սա բառիս բուն իմաստով կյանքի պայքար է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այս պահին ընթացող ռազմական գործողությունների այնպիսի հերոսական դրվագներ կա, որ դժվար կլինի 1-2 գրքով ներկայացնելը։
Սա բառիս բուն իմաստով կյանքի պայքար է»։
Այսօր ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։
Քիչ անց հայտարարվեց, որ հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան տեղափոխված վարձկանների մեջ կան ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՄԻՊ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց
- ՊՆ. Հակառակորդի մուտքը դժոխք
- ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Իրանը պետք է կանխի ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներն իր սահմանի երկայնքով
- ՊՆ. Ջեբրայիլ չհասած խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին