«Փաստ». Թուրք գեներալները ստորացուցիչ կերպով «լուսանցք» են մղել ադրբեջանցիներին և կառավարումը վերցրել իրենց ձեռքը
«Փաստ» թերթը գրում է. «Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են արձանագրել, որ վերջին մի քանի օրերին ոչ մի կերպ դուրս չի գալիս թշնամական երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «ծպտունը»:
Միայն երեկ նրա անունից ինչ-որ հաղորդագրություն տարածվեց: Մինչ այս էլ տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Ճիշտ է, այդ երկրում փորձեցին իբր հերքել, սակայն ակնհայտ է, որ Արցախի դեմ ագրեսիա իրականացնող, պատերազմի մեջ գտնվող երկրում բանակի երկու գլխավոր դեմքերը «ֆուկ» են արված:
Ըստ տեղեկությունների՝ թուրք գեներալները ստորացուցիչ կերպով «լուսանցք» են մղել նրանց և կառավարումը վերցրել իրենց ձեռքը: Ընդ որում, նույնը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև ընդհանրապես ռազմաքաղաքական ղեկավարությանը. արդյունքում թուրքերն Ադրբեջանի հետ վերաբերվում են որպես իրենց վիլայեթներից մեկի, միայն այն տարբերությամբ, որ այս պարագայում թքած ունեն ադրբեջանցիների կյանքի վրա, կարևորը իրենց տարածաշրջանային ու քաղաքական շահերն են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան