«Ժողովուրդ ջան ձեր տուլիկները հասել է, մերսի ամեն ինչի համար». առաջնագծից
Առաջնագծում կռվող տղաներն ասում են՝ ամուր կանգնած ենք սահմանին, ոչ մի բանի պակաս չունենք:
«Ամեն ինչ լավ է լինելու, մինչև վերջ գնալու ենք: Ամբողջ դրությունը մեր ձեռքում է»,- ասում են զինվորները:
«Ժողովուրդ ջան ձեր տուլիկները հասել է, մերսի ամեն ինչի համար: Շնորհակալ ենք բոլորիցդ»,- նշում է մեկ այլ զինծառայող:
Կռվող տղաներն առաջնագծում «Գինի լից»-ն են երգում:
Տեսանյութը ներկայացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի պաշտպանության առաջնագծում
- Հիվանդանոցում սիրելիին առաջարկություն արած վիրավոր զինծառայողն Արսեն Ավետիսյանն է
- «Թշնամին եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անի, անակնկալի է գալու». առաջնագծից
- Կատարած սխրանքների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով
- Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
- Բացառիկ կադրեր առաջնագծից
- «Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»
- Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան