Իրանի սահմանը կարող է վտանգվել. հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք. Հովհաննիսյան
«Գլխովին ջախջախվել է հակառակորդի երեք բրիգադ, մեծ թվով զրահատեխնիկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այս պահին էլ Ստեփանակերտը հրթիռակոծվում է մարտական ԱԹՍ-ներով։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, միջազգային որևէ պետություն, բացառությամբ Ադրբեջանի դաշնակիցների, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններ են ներգրավված պատերազմում։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ՊԲ-ն հաջողություններ ունի հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է գրավել։
«Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, այսօր գլխովին ջախջախվել ու դուրս է շպրտվել հարձակողական բնագծերից։ Սա մեզ համար ոգևորող է։ Բայց պատերազմ է, ծանր պատերազմ, և իրավիճակներ կան, որ կարող են լինել մեծ հաջողություններ, դեպքեր էլ կան, որ նահանջներ ու թևանցումներ են լինում։ Բայց և վստահ եղեք՝ հաղթանակը մերն է լինելու»,- շեշտեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց՝ մեր զինուժը շարունակում է իր հաջողությունների շղթան, մեր բանակն իր խնդիրը կատարում է։
«Երբ խոսվում է Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի՝ ներառյալ ծովուժի և հատուկ ծառայությունների ամբողջ ուժերի միասնաբար հարձակման մասին, ու դու դա դուրս ես շպրտում, մեկ-երկու դիրքերի հետ-առաջը ոչինչ չի փոխում։ Երբ դիմացդ գալիս է 200-300 տանկ, պարզ է, որ դրանց խնդիրը տասնյակ կմ-ներ են, ոչ թե մեկ-երկու կմ։ Մենք այսօր շատ հստակ նշեցինք, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել, երբ հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք։ Մենք շատ ուրախ ենք, որ Իրանը դա շատ լավ գիտակցում է։ Մենք ուրախ ենք, որ կրկնվելու դեպքում Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի և ոչ միայն քաղաքական»,- շեշտեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է։
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. ՊԲ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց
- Մեղրիի համայնքապետը Արցախի հարավում վիրավորում է ստացել. խոսնակ
- Արցախի նախագահի խոսնակ. Բացառված է, որ թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան