Արոնյանը և Կարուանան 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը
Երեկ տեղի է ունեցել Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է նորվեգացի Տարի Արյանին։ Ֆիրուզա Ալիռեզա - Ֆաբիանո Կարուանա պարտիան ավարտվել է հաշտությամբ, իսկ նշանակված արմագեդոնում ուժեղ գտնվեց պատանի Ալիռեզան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից:
Այսպիսով 3 տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կարլսենը 6 միավորով 3-րդ հորիզոնականում, իսկ Ալիռեզան 5,5 միավորով գտնվում է 4-րդ տեղում։ Արյանը և Դուդան միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը։
Մրցաշարն անցկացվում է 2 շրջանով։ Համաձայն մրցաշարի կանոնների՝ հաղթանակի համար տրվում է 3 միավոր, իսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում նշանակվում է Արմագեդոն, որտեղ հաղթողին տրվում է 1,5 միավոր, իսկ պարտվողին՝ 1 միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները